Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Դատական իշխանության հեղինակության սրընթաց անկումը շարունակվում է

Դատական իշխանության հեղինակության սրընթաց անկումը շարունակվում է
21.02.2025 | 14:49

Ուրեմն, վերջերս հրապարակված հոդվածներով, գրառումներով և այլ հրապարակային ձևաչափերով փորձեցի հանրայնացնել և կանխել դատական համակարգում առկա, արդարադատության նկատմամբ հանրային վստահությունը քայքայող մի երևույթ:

Ուրեմն, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, իբր «վրիպակ ուղղելու» պատրվակով, հետին թվով որոշումներ է կայացնում, դրանք դատավարական կողմերին չի առաքում: Ընդ որում, «վրիպակ ուղղելու» ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «օպերացիայի» արդյունքում էապես փոխվում է նույն դատարանի կողմից կայացված դատական ակտի էությունը:

Բերեմ որոշակի օրինակ:

2024 թ. հոկտեմբերի 7-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը թիվ ԵԴ/45878/02/21 քաղաքացիական գործով դատական ակտ է կայացնում: «Դատալեքս» տեղեկատվական համակարգում դատական ակտը տեղադրվում է 2024 թ. նոյեմբերի 13-ին: Դատական ակտը և դատավորներից մեկի «Հատուկ կարծիքը» կողմերին մի քանի օր անց առաքվում է նաև փոստով:

2024 թ. դեկտեմբերի 6-ին դատավարական կողմերից մեկը բողոքարկում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2024 թ. հոկտեմբերի 7-ին կայացրած դատական ակտը:

2025 թ. հունվարի 31-ին «Դատալեքս» տեղեկատվական համակարգում հայտնվում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2024 թ. հոկտեմբերի 7-ին կայացրած դատական ակտի բողոքարքված լինելու վերաբերյալ տեղեկությունը:

2025 թ. փետրվարի 14-ին «Դատալեքս» տեղեկատվական համակարգում հայտնվում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2024 թ. նոյեմբերի 15-ի «Վրիպակն ուղղելու մասին» որոշումը, որն էապես փոխում է նույն դատարանի կողմից 2024 թ. հոկտեմբերի 7-ին կայացրած դատական ակտը և, որը կողմերին շուրջ 3 ամիս չի առաքվել:

Սրանով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «հետին թիվ» օպերացիան չի ավարտվում: Այսօր, խնդիրը հանրայնացնելուց անմիջապես հետո, «Դատալեքս» տեղեկատվատվական համակարգում հայտնվում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներից մեկի, կրկին` «հետին թվով»,«Հատուկ կարծիք»-ն առ այն, որ վերջինս «ի սկզբանե» համաձայն չէր «Վրիպակն ուղղելու մասին» որոշման հետ:

Ստացվում է, որ Հայաստանում արդարադատությունը վերածվել է ֆարսի: Դատարանների կողմից կայացվում են դատական ակտեր, որոնց բովանդակությունը «հետին թվով» կարող է էական փոփոխության ենթարկվել, իսկ դատավորները «հետին թվով» կարծիքներ են հայտնում:

Վստահ եմ` իրեն հարգող որևէ դատավոր այսօրինակ աճպարարություն չի իրականացնի: Ավելին` անուն առ անուն գիտեմ, թե ովքեր են կանգնած «հետին թիվ» դատական օպերացիայի թիկունքում:

Պատասխանը չի ուշանա:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3234

Մեկնաբանություններ